Մինչ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է անում հայ մայրերին՝ Անի քաղաքի 1050 ամյակի կապակցությամբ 2011 թ. նորածին աղջիկներին անվանել Անի, հայ մայրերն արդեն իսկ սկսել են նախապատվություն տալ այդ անվանը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2009 թ. նորածին աղջիկների ամենատարածված անունը եղել է Անին՝ 770 հոգի։ Դրան հետեւում են Էլենը եւ Միլենան։ Հիշեցնենք, որ Հ. Հակոբյանն առաջարկում էր Անի անվանումը ստացած նորածինների թիվը հասցնել 1050-ի։

Տղա նորածիններից ամենատարածվածը Նարեկն է, որին հետեւում են Դավիթը եւ Գոռը։