Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելու հարցը վերաբերում է սովորական իրավական համատեքստին: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:

Վրաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ընթացք է տվել իր՝ Վրաստան արտահանձնվելու գործընթացին: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ այդ հարցը «սովորական իրավական համատեքստին» է վերաբերում: «Վրաստանի կառավարության պատասխանն այդ հարցին միանշանակ է: Այդ հարցն ունի իրավաչափ է, եւ բոլոր քայլերը կարվեն համապատասխանորեն»- հայտարարել է Ջանելիձեն: