Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ հանգրվանել է 2-5-րդ հորիզոնականներում: Հայաստանը Ուկրաինայի, Ռուսաստանի, եւ Լեհաստանի հավաքականների հետ ունի 10 միավոր, իսկ առաջատարը 11 միավորով տանտերերի՝ Չինաստանի 1-ին հավաքականն է:
Ի դեպ, այսօր տեղի են ունենում վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները, եւ այս պահին մեր աղջիկները խաղում են Ուկրաինայի հավաքականի հետ: Էլինա Դաինելյանն արդեն ավարտել է իր մենամարտը Աննա Ուշենինայի հետ՝ փայլուն հաղթանակ տանելով, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Նատալյա Ժուկովայի հետ: Լիլիթ Գալոյանը խաղում է Իննա Գապոնենկոյի, Նելլի Աղինյանը՝ Նատալյա Զվեբսկայի հետ:




























