Թուրքիայի հարավ–արեւելյան Բաթման քաղաքում հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող այգու մուտքի մոտ գտնվող ցուցանակի վրայից ջնջել են երաժշտի անունը։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձիք սպիտակ ներկով ջնջել են Արամ Տիգրանի անունը Բաթմանի այգու դիմաց գտնվող ցուցանակի վրայից։

Նախկինում եւս մեկ անգամ նման դեպք էր տեղի ունեցել, սակայն քաղաքացիների բողոքի արդյունքում իշխանությունները վերականգնել էին Արամ Տիգրանի անունը։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայազգի երաժիշտը, ով ծնվել է   1934-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում, 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերեն եւ հակառակը։