Օմբուդսմենի գրասենյակը 2018 թվականին ջանքեր կներդնի, որպեսզի գոնե մեկ մարզում եւս բաժին բացի: Նոյեմբերի 1-ին այս մասին ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ հիմա օմբուդսմենի գրասենյակը բաժիններ ունի միայն 3 մարզում՝ Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի: Այդուհանդերձ, պետք է մարզերին ուշադիր հետեւել, որտեղ կան մեծ թվով բանտային եւ հոգեբուժական հաստատություններ: «Այս իմաստով անչափ կարեւոր է Լոռու եւ Տավուշի մարզերին հետեւելը, եւ մենք ցանկանում ենք նոր բաժին բացել գոնե այս 2 մարզի համար: Կաշխատաենք դա անել, եթե 2018 թվականի բյուջեից միջոցներ խնայենք»,- հավելեց Թաթոյանը:




























