Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները թմրանյութ գործածելու եւ իրացնելու կասկածանքով Երեւանի Գայի պողոտայում գործող տոնավաճառից ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 24-ամյա Միքայել Խ.-ին, 27-ամյա Էդգար Դ.-ին եւ 27-ամյա Արամ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Միքայել Խ.-ն Արամ Հ.-ին եւ Էդգար Դ.-ին պարբերաբար մարիխուանա թմրամիջոց է հյուրասիրել, որը ձեռք է բերել Արտաշատի բնակիչ ոմն Ռոմանից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոմանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























