«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՊԵԿ նախագահի կոշտ դիրքորոշմանը, ԱԺ-ի դիմաց նախօրեին բողոքի ակցիա իրականացնող «Սուրմալու» եւ «Առինջ մոլ» տոնավաճառների առեւտրականները վճռական են տրամադրված։
«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը չի հասկանում ՊԵԿ նախագահի կոշտ դիրքորոշումը, որով փորձ է արվում իրենց ամբողջությամբ բերել հարկային դաշտ։
«Եթե Վարդան Հարությունյանը տենց տոնով ասում է, որ զիջումներ չեն լինելու, մենք էլ ենք չորով գնալու մինչեւ վերջ։ ՊԵԿ նախագահի ասածը մեզ համար օրենք չի, էս երկրի տերը Սերժ Ազատիչն ա, նա հաղթանակած մարդ ա, երկիրը փրկել ա էս կեղտոտ իրավիճակից, եթե Սերժ Ազատիչը ասի՝ տղերք սենց ա, տենց էլ կլինի»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ներսիսյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























