Իրաքի հետ սահմանակից Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում նոյեմբերի 2–ի վաղ առավոտյան քուրդ զինյալների եւ թուրքական կանոնավոր ուժերի միջեւ արյունալի բախում է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները գիշերը մառախուղի քողի տակ փորձել են Իրաքի տարածքից մտնել Թուրքիա, սակայն թուրքական սահմանապահ ուժերը նկատել են եւ բախում է սկսվել։
Բախման ժամանակ թուրքական կողմը տվել է 8 սպանված, քրդերի կորուստների մասին տեղեկություններ չկան։




























