«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանի պատժի ժամկետը նոյեմբերի 5-ին ավարատվում է: Քանի որ նոյեմբերի 5-ը կիրակի է, Ալեք Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ ժամը 12:00-ին՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից:

Ալեք Պողոսյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։