ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Turan լրատվական գործակալության եւ նրա ղեկավար Մեհման Ալիեւի դեմ քրեական հետապնդումը:

«Ես ողջունում եմ այս դրական քայլը: Հույս ունեմ, որ գործակալությունը շուտով կշարունակի իր կարեւոր գործը եւ հետագայում կաշխատի առանց որեւէ ճնշման»,- նշել է Դեզիրը: