Վլադիմիր Լենինի մարմինը թաղելու հարցը Կրեմլի օրակարգում չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հարցը Կրեմլի աշխատակազմի օրակարգում չկա», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի խոսքը Լենինին թաղելու մասին:
Մամուլի քարտուղարը նշել է, որ խորհրդային պետության հիմնադրի թաղման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում. «Դա հասարակական բավական մեծ հնչեղություն ունեցող թեմա է»,-ասել է նա:


























