Դեկտեմբերի 15-ին սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի Մուսուլմանների հոգեւոր վարչության ղեկավար Անաս Պշիխաչեւը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նալչիկի Եսենինի փողոցում երկու անհայտ անձինքն Մոսկվայի ժամանակով 19:30-ի սահմաններում տանից դուրս են կանչել Պշիխաչեւին եւ սպանել են նրան: Նախնական տվյալներով, հարձակվողները չորս գնդակ են արձակել:

Պշիխաչեւը Հյուսիսային Կովկասի ամենաազդեցիկ իսլամական կրոնական գործիչներից էր: Նրա եղբայրը` Շաֆիգ Պշիխաչեւը երկար տարիներ Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնի ներկայացուցիչն է Մոսկվայում: