Շոտլանդական վիսկին, որն աշխարհում ամենաթանկն էր համարվում, կեղծ է դուրս եկել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Խմիչքը գնել էր չինացի միլիարդատեր Չժան Վեյը, որն այն ձեռք էր բերել շվեյցարական Waldhaus Am See հյուրանոցում։ Դրա մեկ բաժակն արժի 10 հազար շվեյցարական ֆրանկ, ինչն ամենաթանկ գինն է վիսկիի համար պատմության մեջ։

Գնումն իր վրա էր հրավիրել փորձագետների ուշադրությունը։ Նրանք կասկածի տակ  էին դրել խմիչքի իսկությունը՝ նշելով, որ շշի խցանի եւ պիտակի վրա անհամապատասխանություն կա։ Կասկածները ցրելու համար հյուրանոցը վիսկիի նմուշն ուղարկել էր փորձաքննության։

Անալիզը ցույց էր տվել, որ վիսկին կեղծ է։ Խմիչքը ներկայաացվել էր որպես 1878 թվականի միաածիկ վիսկի, սակայն մասնագետները պարզել էին, որ այն արտադրվել  է 1970 թվականից հետո։ Բացի այդ, այն ոչ թե միաածիկ է եղել, այլ մի քանի տարբեր սպիրտների խառնուրդ։