«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի եւ 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված:  «Հայկական ժամանակ»,-ի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։

«Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով գումար է տվել, հանցագործը, ըստ նախնական վարկածի, նրանցից գումար է պահանջել, բայց մերժում  ստացել։ Բացառված չէ, որ այդ պատճառով էլ սպանությունը տեղի է ունեցել։ Իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում