ՌԴ ԿԳՆ-ում ՄԻԱՎ պրոֆիլակտիկայի վերաբերյալ համառուսաստանյան առցանց դասընթացի անցկացման մասին խորհրդակցությունը սկանդալով է ավարտվել: Նախագծի հեղինակները հրաժարվել են կատարել պաշտոնյաների պահանջները, մասնավորապես՝ խուսափել այնպիսի բառերից, ինչպիսին է «պահպանակը», հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով նախագիծն իրականացնող Սերգեյ Բուլանովին:
Նրա խոսքով՝ նախագծի հեինակները նախարարության աշխատակիցներին առաջարկել են հրաժարվել նախապես հայտնի պատասխաններով դասերի պրակտիկայից եւ առաջարկել են դասը խաղի ձեևով անցկացնել:
«Սակայն մեզ խորհուրդ տվեցին բարոյականության մասին խոսել: Ներկա պահին ԿԳՆ-ն զարմանալի դիրք է բռնել, որը հիմնված է ՄԻԱՎ պրոֆիլակտիկան բարոյական արժեքներով փոխարինելու վրա», — ասել է Բուլանովը:
Այժմ Ռուսաստանում գերակշռում է այն կարծիքը, որ երեխաներին պետք չէ սեքսի մասին պատմել, կարծում է ՁԻԱՀ Դաշնային կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին:
«Դա մեզ մոտ ՄԻԱՎ-ի զանգվածային տարածման պատճառներից մեկն է»:
Նրա խոսքով՝ 15 տարեկանում աղջիկների 20 տոկոսն արդեն սեռական կյանքով է ապրում:

























