Ստամբուլի Բաքրքյոյի դատարանը ազատ արձակման որոշում է կայացրել  «Աթաթուրքի հիշատակը դիտավորյալ վիրավորելու» մեղադրանքով ձերբակալված իմամ Հասան Աքարին։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ դատարանը հերթական դատական նիստի ժամանակ ազատ է արձակել Հասան Աքարին՝ որոշման մեջ նշելով, թե տեսանյութը, որի համար մեղադրվում է իմամը, բավականին հին է եւ առկա է հանցանքի վաղեմության փաստ։

Իր պաշտպանական խոսքում իմամը պնդել է, թե տեսանյութում առկա իր ելույթը եղել է 2004 թվականին Գերմանիայում իր ծանոթներից մեկի տանը ընկերական շրջապատում, սակայն ինքը պարզապես գրքերից մեջբերում է արել եւ Աթաթուրքին չի վիրավորել։

Նշենք, որ տեսանյութում իմամ Հասան Աքարը նշել է, թե Աթաթուրքը բիճ է, քանի որ նրա մայրը աշխատել է Սալոնիկի հասարակաց տներում։