Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին ՀՀ ԱԻՆ զանգ է ստացվել հարազատներից, որ Մուշավան թաղամասի մոտակայքում երեկ կորած քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղեկություն էր ստացվել նաև, որ քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հետադարձ կապ էր հաստատվել ահազանգողի հետ, ով ինտերնետ կապի միջոցով փոխանցել էր իր գեոլոկացիոն կոորդինատները (ըստ կոորդինատների վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում):

Նշված հատվածում իրականացվել էին որոնողական աշխատանքներ. քաղաքացին չէր հայտնաբերվել: