Անգլիայում գողը փորձել է կողոպտել արագ սննդի կետը, սակայն չի կարողացել հետո դուրս գալ, հաղորդում է «ՄԻՐ 24-ը»՝ հղում անելով Mirror-ն:
Ոստիկանության տվյալներով, 45-ամյա տղամարդը գիշերով փորձել է պատուհանով եւ օդափոխության համար նախատեսված անցքով մտնել տեղի արագ սպասարկման սննդի կետ, սակայն չի կարողացել այնտեղից դուրս գալ:
Գողը գրիլ թռչնամսի պատրաստման սալիկի վրա՝ գլխով դեպի ներքեւ կախված․ մնացել է համարյա 5 ժամ: Ինքնուրույն դուրս պրծնելու նրա բոլոր փորձերն անհաջող են եղել: Այդ ժամանակ տղամարդն օգնության է կանչել: Նրա կանչերը վաղ առավոտյան լսել են տեղի բնակիչներն ու կանչել են փրկարարներին եւ ոստիկանությանը:
Փրկարարները ստիպված են եղել կտրել խողովակը, գողին դուրս բերելու համար: Տղամարդուն հիվանդանոց են տարել, իսկ բժիշկների զննումից հետո ձերբակալել են: Նրան մեղադրել են կողոպուտի մեջ։



























