Բաքվում «Մուսավաթ»  կուսակցությունը բողոքի չարտոնված ակցիա է անցկացնում գործող իշխանության շենքի առջև:

haqqin.az-ը հայտնում է, որ տասնյակ ակտիվիստներ են հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ՝ բղավելով «Ազադլիգ» կարգախոսը: Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մի քանի մասնակիցների, ներառյալ կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուին: Ձերբկալված են նաև կուսակցության երկու ակտիվիստ:

Նշենք, որ «Մուսավաթ»   կուսակցությունը Բաքվի քաղաքապետարան դիմում է ներկայացրել նոյեմբերի 3-ին, ժամը 15:00-ին ադմինիստրատիվ շենքի մոտ  ակցիա անցկացնելու մասին՝ ստանալով բացասական որոշում: Որպես պատասխան, կազմակերպիչները որոշել են անցկացնել ակցիան՝ի հեճուկս արգելքի: