Այն դեպքերում, երբ հարցաքննության ժամանակ ծեծում են, մենք խիստ պատժում ենք: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Հայաստանի 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ:
Պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի քննադատությանը՝ նա հավաստիացրել է. «Այժմ այդպիսի դեպքերը եզակի են մնացել: Եթե որեւէ մեկն այդպիսի բան է թույլ տալիս, նրան մենք խիստ պատժում ենք» :
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով, կրճատվել է նաեւ ԱՎՎ եւ Ճանապարհային Ոստիկանությանն ուղղված բողոքների թիվը, ընդ որում, կտրուկ է կրճատվել:


























