Գյումրիում կինը հայտնվել է դատարանում պառնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Սաթենիկը 2015-2016թթ. ընթացքում աշխատել է հյուրանոցում որպես ադմինիստրատոր: Այս ժամանակահատվածում նա պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառների հետ՝ հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար: Այնուհետեւ պարբերաբար զանգահարել է Սաթենիկն այդ մարմնավաճառներին, որոնք 5-10 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել անծանոթ անձանց հետ, իսկ որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ Սաթենիկին վճարել են 1000-3000-ական դրամ:
Սաթենիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:


























