ԱՄՆ-ում 3 տարեկան երեխայի ծնողներին մեղադրանք է ներկայացվել, քանի որ նրանց որդին հոր ատրճանակով վիրավորել էր 2 երեխայի։ Այս մասին հայտնում է Detroit Free Press-ը։ Նրանց մեղադրում են երեխաների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի համար։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Սամանտա Յուբենկսը, որն իր տանը չարտոնագրված մանկապարտեզ էր կազմակերպել, աղմուկ է լսել եւ հայտնաբերել, որ իր 3 տարեկան տղան գտել է հոր ատրճանակը եւ կրակել 2 երեխաների վրա՝ վիրավորելով մեկին դեմքից, իսկ մյուսին՝ ուսից։

Տղայի հորը՝ Թիմոթի Յուբենքսին, մեղադրել են այն բանում, որ նա դիտավորյալ ատրճանակը նորմալ չէ թաքցրել տնից գնալուց առաջ։

Երեխայի ծնողներին գրավի դիմաց ազատ են արձակել։