Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ քաղաքացի Մարթա Օ Դոնովանին նախագահ Ռոբերտ Մուգաբեին վիրավորելու կասկածանքով, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Օ Դոնովանը՝ տեղական Magamba TV երգիծական հեռուստաալիքի լրագրողը, Զիմբաբվեի նախագահին Թվիթերում անվանել էր ինքնասիրահարված հիվանդ մարդ։
Ոստիկանությունը խուզարկել էր նրա բնակարանը եւ ստիպել էր հանձնել բոլոր էլեկտրոնային սարքավորումները։
Աղջկա փաստաբանի խոսքով՝ նրան կարող է մինչեւ 1 տարվա ազատազրկում սպառնալ։



























