Նյու Ջերսիի նահանգում 2 իսլամական կենտրոնները սպառնալիք պարունակող հեռախոսազանգեր են ստացել Մանհեթենում ուզբեկ Սայֆուլլո Սաիպովի իրականացրած ահաբեկչությունից հետո, հայտնում է NBC հեռուստաալիքը։

Փասաիք քաղաքի իսլամական կենտրոնում առնվազն 8 նմանատիպ ահազանգ է ստացվել։ Նման զանգեր են գրանցվել նաեւ Փաթերսոն քաղաքի իսլամական կենտրոնում, ուր, ըստ ոստիկանների, հաճախ էր այցելում Սաիպովը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի 29-ամյա Սաիպովը բեռնատարով մխրճվել էր մարդկանց  բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել էր 8 մարդ։