«Սինալոա» թմրակարտելի ղեկավար Խոակին Գուսմանը՝ «Կարճլիկը» մականունով, որին Մեքսիկայից ԱՄՆ էին արտահանձնել ու որը հիմա գտնվում է բանտում, որտեղ սպասում է դատավարությանը, առողջական լուրջ խնդիրներ ունի ու տառապում է լսողական հալյուցինացիաներով ու հիշողության կորուստով։ Այս մասին հայտնել է թմրաբարոնի փաստաբան Էդուարդո Բալարեզոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նամակում, որը Նյու Յորքի դաշնային դատարան է ուղարկվել, փաստաբանը խնդրում է թույլատրել, որ իր պաշտպանյալը հետազոտվի նեյրոհոգեբանի մոտ։ Բալարեզոն վստահեցնում է, որ Գուսմանի վիճակի վրա ազդում են այն ծայրահեղ ծանր պայմանները, որոնցում նա գտնվում է նյույորքյան բանտում։ Փաստաբանի խոսքով՝ թմրաբարոնը օրական 23 ժամ սառը մենախցում է՝ մշտական լուսավորության տակ ։ Բացի դրանից, ազգականների այցելությունները ծայրաստիճան սահմանափակ են։ Փաստաբանի խոսքով՝ Գուսմանին թվում է, թե իրեն անընդհատ հետեւում են, բացի դրանից նա ուժեղ գլխացավեր ունի, ականջում անընդհատ ինչ-որ ձայներ է լսում ու սկսել է վատ հիշել մարդկանց։
Թմրաբարոնին մեղադրում են հանցավոր ճանապարհով հայթայթված միլիարդավոր դոլարների օրինականացման, թմրադեղերի առքուվաճառքի, սպանությունների ու առեւանգումների մեջ։



























