Դեկտեմբերի 16-ին ժամը 21.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.20-ին, մարվել` 23:35-ին:

Այրվել է Բ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը 50 քմ. մակերեսով: Հրդեհի հետեւանքով ծխախեղդ են եղել 2 կով, մեկական հորթ եւ  խոզ եւ 2 այծ: