Երեւանի քաղաքապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի երկու թեկնածու. «Հայռուսգազարդի» տնօրենԿարեն Կարապեյան եւ քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյան: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա նշեց, որ կուսակցությունն այսօր կգումարի խորհրդի նիստ եւ վերջնական որոշում կկայացնի հանրապետական թեկնածուի վերաբերյալ:

«Թեկնածուին ընտրելիս հաշվի են առնվում նրա գործառույթները, առաջիկա տարիներին իրականացվող աշխատանքի ծավալը, կառավարման հմտությունները, փորձը»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Նա նշեց, որ ոչ մի տեղեկություն չունի այն մասին, որ Կարեն Կարապետյանի քաղաքապետ ընտրվելուց հետ «Հայռուսագազարդի» տնօրեն կնշանակվի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Զաքարյանը չգիտի նաեւ, թե Սեդրակ Քոչարյանը ՀՀԿ անդամ է  արդյոք, թե՝ ոչ:  

ԱԺ պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ՀՀԿ-ից հեռացնելու որոշում դեռեւս չի  կայացվել: