Նախիջեւանում կայացել են Ադրբեջանի զինված ուժերի մարտական ստորաբաժանումների եւ զորամասերի համատեղ մարտավարական վարժանքները, հաղորդում է Trend-ը:

Վարժանքների ընթացքում օգտագործվել են հրաձգային զենք, օպտիկական սարքեր եւ գիշերային տեսասարքեր, նաեւ կառավարվող «Կոռնետ» հրթիռներ, որոնք ունակ են ոչնչացնելու թիրախներ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: