Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելու որոշումը քաղաքական ենթատեքստ չունի: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Կարիք չկա քաղաքականացնել որոշումը, որովհետեւ այն առաջին հերթին իրավական որոշում է: Հայաստանում ցանկացած իրողություն փորձում են անմիջապես քաղաքակացնել եւ շահարկել, սակայն, այնումենայնիվ, կարծում եմ, որ հանձնաժողովն առաջնորդվել է այն չափանիշներով, որոնք հայտնի են եղել հենց սկզբում, ելնում են համապատասխան օրենքից եւ ունեն որոշակի պահանջ հեռուստատեսային դաշտում որոշակի քաղաքականություն մշակելու` չվնասելով խոսքի ազատության իրավունքը»,-նշեց ԱԺ պատգամավորը:





























