Ֆիլիպինների բանտում կալանավորների միջեւ շուռ տված դույլի պատճառով ծեծկռտուք է սկսվել, հայտնում է Tempo-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Քեսոն Սիթի քաղաքում։ Բանտարկյալներից մեկն իրեն վատ է զգացել, եւ նրան որոշել են բուժկետ տեղափոխել։ Սակայն երկրորդ հարկում նրանք պատահաբար ոտքով հարվածել են ջրով լի դույլին, որը շրջվել է, իսկ ջուրն էլ թափվել է ներքեւում գտնվող մյուս բանտարկյալների վրա։
Նրանք դա մեծ վիրավորանք են համարել, քանի որ ընկերոջը բուժկետ տանող կալանավորները թշնամի խմբավորման անդամներ էին։ Դրա հետեւանքով նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել։
Պահակները միջամտել են եւ բաժանել նրանց։ Քաշքշուկից տուժել է 15 մարդ, եւս 2-ը զոհվել են։ Բժիշկներն արձանագրել են վատառողջ բանտարկյալի մահը, եւս մեկը ծանր վնասվածքներ էր ստացել ծեծկռտուքից։




























