Ավստրիացի իրավապաշտպանները Վիեննայում ձերբակալել են անօթեւան տղամարդու՝ Գերմանիայից, որի մոտ 400 գ տրոտիլ են հայտնաբերել, հայտնում է Kronen Zeitung-ը։

Հաղորդվում է, որ 54-այա տղամարդը պայթուցիկ նյութի մասին պատմել էր բենզալցակայաններից մեկի խանութում։ Մի կին ոստիկանություն էր կանչել։ Տղամարդուն ձերբակալել էին։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ ձերբակալվածը տրինիտրոտոլուոլ նյութ է ունեցել իր մոտ։ Բացի այդ, նրա մոտ գտել են նաեւ դանակ եւ զինամթերք։

Տղամարդու խոսքով՝ ինքը տրոտիլը գտել էր Սլովակիայի մարզական պոլիգոնում։ Ոստիկանությունը կատարվածի ահաբեկչության հետ կապված միջադեպ չի համարում։ Տղամարդուն արդեն ազատել են։