Մալազիայում անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղների հետեւանքով 2 մարդ մահացաել է, 2000-ը՝ տարհանվել, հաղորդում է Malay Mail-ը:
Նահանգի գլխավոր նախարար Պինանգ Լիմա Գուան Էնգայի խոսքով՝ տարերքի պատճառով տարածաշրջանում ընդհանուր առմամբ իշխանությունները 1968 մարդ են տարհանել:
Պինանգի ոստիկանությունը հաստատել է՝ մահացել է 75-ամյա մեկ հնդիկ տղամարդ եւ մեկ կին էլ ծերանոցում է մահացել:
Նահանգի իշխանությունները պատրաստ չէին աղետին: Այս պահին վիճակը բարելավել է, սակայն անձրեւները կարող են նորից սկսվել:
Որոշ շրջանենրում քամին ծառեր է տապալել, ճանապարհները ջրով են լցվել, դադրեցված է ավտոբուսների երթեւեկությունը:


























