Երեւանում նոյեմբերի 3-ին թալանել են երկու ավտոմեքենա, իսկ Էջմիածնում՝ առեւանգել մեկ ավտոմեքենա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, 36-ամյա Մարինե Ավետիսյանը ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ նեյոմբերի 3-ի ժամը 21:00-ից մինչեւ նոյեմբերի 4-ի ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց շենքի մոտ կայանված իրեն պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրելու միջոցով այնտեղից գողացել է դրամապանակը:
Բացի այդ, Արաբկիրի ոստիկանություն է դիմել նաեւ Արաբկիր 19-րդ փողոցի բնակիչ, 70-ամյա Ժորա Ստեփանյանը եւ հայտնել, որ նոյեմբերի 3-ի ժամը 22:30-ից մինչեւ նոյեմբերի 4-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված BMW մակնիշի 61 ՕՕ 100 համարանիշի ավտոմեքենայի առջեւի թափարգելը:
Իսկ Վաղարշապատի բնակիչ 33-ամյա Աշոտ Դաշտոյանն էլ ոստիկանություն ահազանգել է, որ նոյեմբերի 3-ին, ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 4-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը շենքի բակից փախցրել է իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի 04 OԼ 007 համարանիշի ավտոմեքենան:
Հարուցվել են քրեական գործեր։



























