Աֆղանստանի արեւլքում՝ Պակտիյա նահանգում, անօդաչու թռչող սարքի հարվածից «Թալիբան» շարժման առնվազն 4 զինյալ է զոհվել, այդ թվում մեկ դաշտային հրամանատար: Այս մասին նոյեմբերի 5-ին հաղորդում է «Սինխուա»-ն:
«Մուլա Ֆարուքը Պակտիյա նահանգի Գարդեզ քաղաքի վարչական կենտրոնում թալիբների խմբի դաշտային հրամանատարն էր եւ նրա մահը Հոսթ, Պակտիյա եւ Պակտիկա նահանգների զինյալների համար կարող է լուրջ հարված լինել », - տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերն է ներկայացնում գործակալությունը:
Այն նաեւ տեղեկացնում է շաբաթ Նանգանհար նահանգում ԻՊ խմբավորման 15 զինյալների ոչնչացման մասին: Հարվածը հասցրել են ՆԱՏՕ ուժերի անօդաչուները:
Հոկտեմբերի 22-ին Աֆղանստանի անվտանգության ուժերը հայտարարեցին, որ Գիլմենդի գործողության ժամանակ թալիբների 9 դաշտային հրամանատարի են սպանել:




























