Եմենի հարավային Ադենա քաղաքում նոյեմբերի 5-ին երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է  «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ մապարտներից մեկը կարողացել է Ադենում քրեական հետախուզության աշխատակազմի գրասենյակ ներխուժել եւ այնտեղ պայթեցրել է իրեն, որից հետո շենքում ուժեղ հրդեհ է սկսվել: Պահակախումբը հարձակվողների վրա կրակ է բացել:

Մինչ այդ նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել Ադենի անվտանգության վարչությունում, մահացել է Եմենի 5 զինծառայող, մի քանի մարդ վիրավորվել է:

Եմենում ռազմաքաղաքական հակամարտությունը 2014 թվակնից է շարունակվում: ՄԱԿ-ին չի հաջողվում տարածքում խաղաղություն հաստատել: