Հայտնի են դարձել մարդասպան Իեն Բրեյդի թաղման մանրամասները: Նա իր ընկերուհու՝ Մայրա Հինդլի հետ 1960-ականներին սպանել եւ բռնաբարել է 5 երեխայի եւ դեռահասի, հաղորդում է «Մեդուզա»-ն:

Անգլիայում մայիսի 15-ին ազատազրկվածների հոգեբուժարանում 79 տարեկանում մահացավ Իեն Բրեյդին: Մարդասպանին մոտ կես տարի չէին կարողանում թաղել. հայտնի չէր՝ ով եւ ինչպես պետք է դա անի:

Արդյունքում թաղման մասին որոշումն ընդունել էր Լոնդոնի Բարձրագույն դատարանը, իսկ դրա մանրամասները հայտնի են դարձել միայն նոյեմբերի 3-ին: Պարզվել է, որ նրա՝ աղբամանի մեջ դրված աճյունը գաղտնի իջեցրել են ծով:

1963 թվականի հուլիսի 12-ին Մայրա Հինդլին մեքենայով փողոցից վերցրել էր 16-ամյա Պոլին Ռիդին վերցրել, որի հետ ծանոթ է եղել: Ճանապարհին Հինդլին ասել էր, որ ճահճի մոտ  մոռացել է ձեռնոցը: Նրանց հետեւից մոտոցիկլետով եկել էր Իենը։ Նա բռնաբարել եւ սպանել էր աղջկան:

Նոյեմբերի 23-ին Հինդլին եւ Բրեյդին 12-ամյա Ջոն Քիլբրայդին խնդրել են օգնել մեքենայի մեջ տուփեր բեռնել: Այնուհետ առաջարկել են տուն տանել: ճանապարհին Հինդլին ասել է, որ ճահիճի մոտ ձեռնոցն է մոռացել: Հասնելով այնտեղ՝ նրանք բռնաբարել եւ սպանել են երեխային՝ թաղելով նրա մարմինը:

1964 թվականի հունիսի 16-ին տատիկի տուն հասնելու ճանապարհին կորել էր 12-ամյա Քիթ Բենեթը: 1980-ականներին Բրեյդին եւ Հինդլին խոստովանել էին նրա սպանության մասին:

1966 թվականի մայիսին դատարանը Բրեյդին եւ Հինդլին մեղավոր է ճանաչել բոլոր երեխաների սպանությունների եւ բռնաբարությունների մեջ:

Նրանց ցմահ ազատազրկման են դատապարտել: