Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը մարդկանց վրա գողության նպատակով հարձակումների ժամանակ թթու կիրառելու կասկածանքով դեռահասներ են ձերբակալել:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սքոտլենդ Յարդի մամուլի ծառայությանը:
Նրա տվյալներով՝ խոսքը երկու, իրար հետ կապ չունեցող դեպքերի մասին է, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 2-ին եւ 3-ին:14 եւ 16 տարեկան դեռահասները կակսածվում են սնունդ առաքող սկուտերների վարորդների վրա հարձակումների մեջ: Բոլոր դեպքերի ժամանակ հարձակվողները փորձել են տիրանալ իրենց զոհերի տրանսպորտային միջոցներին՝ նրանց դեմքին թթու լցնելով:
Տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել եւ կարող է տեսողությունը կորցնել:



























