Իրաքի Քիրքուք քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Al Sumaria-ն: Պայթյունների մասին տեղեկությունը հաստատել է ՆԳՆ ներկայացուցիչ Սաադ Մաանը:
Rudaw-ն հաղորդում է 5 զոհի եւ առնվազն 10 վիրավորի մասին:
«Առաջին պայթյունը Ատլաս քաղաքի կառավարական շենքի մոտ մահապարտ ահաբեկիչն է կատարել: Երկրոդը տեղի է ունեցել Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության շենքի մոտ, որտեղ այժմ տեղակայված է Խաշդ աշ Շաաբին (Իրաքի շիիթական ոստիկանությունը)»,- հաղորդում է հեռուստաալիքը: Պայթյունների համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել:


























