Վրաց-թուրքական սահմանին ոսկու մաքսանենգության համար ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացիներ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նախնական տեղեկություններով, Հայաստանի քաղաքացիներ Եփրեմ Կարապետյանն ու Անդրանիկ Ղազարյանը փորձել են Վրաստանի տարածք անցկացնել 1,5 կգ ոսկեղեն:
Նշենք, որ Վրաստանի մաքսային օրենսգրքով մաքսանենգներին մեկ տարով արգելվելու է հատել սահմանը:





























