Իրաքի դաշնային դատարանը բացառել է Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո երկրի կազմից քրդական ինքնավարության դուրս գալու տարբերակը, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը։

Դատարանը հաստատել է, որ երկրի հիմնական օրենքում չկա հոդված, որը թույլատրում է որեւէ տարածաշրջանի անկախացում։

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվե էր ընթացել, որի արդյունքում հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսից ավելին կողմ էր քվեարկել անկախությանը։