Վրացական apsny.ge գործակալությունը հաղորդում է, որ Թուրքմենստանի դպրոցներում օտար լեզուների ուսուցիչներին ինչ-որ տեսաֆիլմ են ցուցադրում, որում Միացյալ Նահանգները ներկայացված են որպես անկախ երկրների թշնամի: Որպես բացասական օրինակ վավերագրողները ներկայացնում են Վրաստանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի օրինակը: Նրանց մեկնաբանությամբ՝ «Հեղափոխությունը Վրաստանում սկսվեց բարձր դասարանցիների եւ ուսանողների համար «անմեղ» ամերիկյան ծրագրերից, որոնց միջոցով ԱՄՆ-ում ուսանողներին հեղափոխական գաղափարներ են սրսկվում»:

Ֆիլմը, որի հեղինակներն անհայտ են, կոչ է անում ուսուցիչներին՝ «չտրվել ամերիկացիների խայծերին եւ սկզբունքայնություն ցուցաբերել երիտասարդության հետ աշխատանքում»: