Հայ հեղափոխական դաշնակցությունն առաջին անգամ է դիմել նման ծայրահեղ քայլի, ինչպիսին խորհրդարանական բոյկոտն է, եւ այդ քայլը տվեց իր արդյունքները, կառավարությունը հետ կանչեց արտահերթ նիստի դատին ներկայացված 35 օրինագծերից 24-ը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով արտահերթ նիստի մասին:

«Կառավարությունն իրավունք ունի արտահերթ նիստ նախաձեռնել, օրինագծեր առաջարկել, բայց պետք է այնպես լինի, որ մենք հասցնենք ծանոթանալ դրանց հետ: Միեւնույն ժամանակ, կառավարությունն իրեն հարմար աշխատաոճ է որդեգրել: Ներկայացնելով ահռելի քանակությամբ ծայրահեղ կարեւոր օրինագծեր, գործադիրը խուսափում է դրանց մանրամասն քննարկումից եւ, ամենակարեւորը, խորհրդարանական հանձնաժողովների եզրակացություններից»,- ասել  Հովհաննիսյանը: