«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, 13 տարի լինելով պետական պաշտոնին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Նա հայտարարագրել է, որ ունի 4 հատ հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն. անավարտ շինություններ եւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ էլ «Nissan Teana 250 XV V6» մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 25 հազար եվրո: Եվ սա այն դեպքում, երբ Մարգարյանը՝ որպես եկամուտ, հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը՝ 196 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 3.9 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























