2001-2016 թվականներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կրճատվել է 228,7 հազարով։ Քաղաքային բնակչությունը նվազել է 181,7 հազարով, իսկ գյուղականը՝ 46,9 հազարով։ Այդ ցուցանիշի փոփոխությունը շղթայական ինդեքսի տեսքով (ամեն տարվա տոկոսների թվով) պարզ երեւում են առաջին աղյուսակում։
2003 թվականից բնակչության թվաքանակը փոքր-ինչ կայունացել է, իսկ 2012-ին անգամ աճ է նկատվել։ Հետո, սակայն, այդ ոլորտում իրավիճակը կրկին վատթարացել է։ Ուշագրավ է, որ բնակչության կրճատման «ռեկորդը» ոչ թե «միլիոնանոց մայրաքաղաքինն» է, այլ Լոռու մարզինը (տես՝ երկրորդ աղյուսակը)։ Երեւանն այդ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Շիրակի մարզը՝ երրորդ։ Նշենք, որ այդ երկու մարզերում բնակչության թվում գերակշռում է քաղաքային բնակչությունը։
Մշտական բնակչության թվաքանակի կրճատումը տեղի է ունեցել բնական հավելաճի ֆոնին։ Իր բացասական դերնէ խաղացել արտագաղթը, մասնավորապես, քաղաքներից։ Հայտնի է՝ գյուղական բնակիչների համար բնորոշ է ճոճանակային արտագաղթը՝ այլ երկրներ սեզոնային աշխատանքի մեկնելը (հիմնականում Ռուսաստան), իսկ հետո հայրենիք վերադարձը։
Հաճախ գյուղերում բրիգադներ են ստեղծվում (ասենք՝ շինարարների), որոնք սեզոնին աշխատանքի են մեկնում նույն Ռուսաստան։ Ճիշտ է, գյուղացիների մի մասը մնում է այդ երկրում, անգամ՝ քաղաքացիություն ընդունում։ Սակայն, դատելեով ներքեւում ներկայացված տվյալներից, գյուղաբնակների համար սեզոնային աշխատանքի նման «արդյունքը» զանգվածային բնույթ չի կրում։
Պաշտոնական տվյալներով, Հայաստանի բնակչության միջին տարիքը վերջին տարիներին բարձրանում է, այսինքն՝ բնակչությունը «ծերանում» է։ Զարգացած երկրներում այդ գործընթացը կապված է կյանքի տեւողության աճի, նաեւ բնիկ բնակչության շրջանում ծնելիության ցածր մակարդակի հետ։
Մեզ մոտ բնակության բնական հավելաճը (հազար մարդու հաշվով) այդքան էլ բարձր չէ։ Որոշ աղբյուրների համաձայն, մենք զբաղեցնում ենք 170-րդ տեղը աշխարհի 226 երկրների շարքում։ Մյուս գործոնը արտագաղթն է, որը ներկայացված է հիմնականում երիտասարդների եւ միջին տարիքի անձանց տեսքով։
Եթե դիտարկենք բնական հավելաճի դինամիկան վերջին տարիներին, նվազման միտում է նկատվում։ Իրավիճակը, իհարկե, աղետալի չէ, ինչպես որոշ երկրներում։ Սակայն, անցած տարվա տվյալներով, կա նախադեպ, Տավուշի մարզում մահացությունը գերազանցել է ծնելիությանը։ «Մինուսի» ուղղությամբ շարժն աննշան է՝ ընդամենը 4 մարդ, սակայն խորհրդանշական է։
Սմբատ Գրիգորյան
.jpg)
.jpg)




























