Վրաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Վրաստանի երկու քաղաքացիների՝ Մերաբ Կոլխայայի եւ Մուխրան Ցխադայայի ձերբակալման գործում, որոնք թաքնվում են Աբխազիայի տարածքում, դեկտեմբերի 16-ին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով, դա վերաբերում է Վրաստանում տեղի ուենցած ահաբեկչությանը մեղսակից անձանց, որոնք այժմ ապրում են Աբխազիայում՝ թաքնվելով վրացի իրավապահներից:
Վրացական կողմը խնդրել է ձերբակալել եւ հարցաքննել ռուսական ԶՈՒ սպա Եվգենի Բորիսովին:





























