Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխությունները պայմանվորված են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին եւ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովին երկրի նախագահի հայտարարություններով: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` այդ օինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Ընդ որում NEWS.am-ի թղթակցի խնդրանքին, պարզաբանել, թե, մասնավորապես, նախագահի հայտարարության ո՞ր դրույթներին են վերաբերում այս օրենսդրական փոփոխություններին, Քոչարյանը պարզապես պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կրկին խիստ քննադատության ենթարկեցին օրինագիծը` նշելով, որ Հայաստանի իշխանությունները փոխանակ քայլեր ձեռնարկեն ուղղված ԼՂՀ անկախության ճանաչմանը, նմանատիպ փաստաթղթերով Ղարաբաղը հավասարեցնում են ոչ օրինական միավորումներին: Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ այդ փաստաթղթի ընդունումը բացասաբար կազդի ԼՂՀ անկախության ճանաչման միջազգային գործընթացի վրա: