Դասադուլ հայտարարած ուսանողները հետեւողականորեն պետք է պայքարեն եւ հասնեն իրենց նպատակին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նշենք, որ ուսանողներն այսօրվանից դասադուլ են սկսել՝ պահանջելով վերականգնել ուսման պարտադիր տարկետումը։ Նրանք պահանջում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում։ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց՝ սատարում են ուսանողների դիրքորոշումը, քանի որ իրենք էլ այդպես են կարծում։
«Համոզված եմ՝ ուսանողները հետեւել են մեր դիրքորոշումներին, ելույթներին տարկետումը հանելու վերաբերյալ եւ գիտեն, որ այն համընկնում էիրենց դիրքորոշման հետ։ Այն մեսիջը որ այդ փոփոխությամբ կառավարությունը տալիս է մեր հասարակությանը, շատ բացասական է, խնդիրը քողարկելու փոխարեն պետք է լուծել, բոլորը համաձանում են՝ կա կոռուպցիա։ Ուսանողները գիտեն մեր դիրքորոշումը, ես սատարում եմ նրանց բռնած ճանապարհը»,–ասաց պատգամավորը։
«Դեմ» եմ շարժման համակարգող Մանե Թանդիլյանը իր փորձի վրա հիմնվելով՝ հորդորում է ուսանողներին հստակ լինել պահանջի մեջ եւ փուլային պայքար մղելով հասնել արդյունքի։
«Կուզենամ, որ փուլային գնան պայքարի եւ հետեւողականորեն հասնեն իրենց նպատակին»։
Մեր ճշտող հարցին՝ «Ելք»–ը սատարելու է ուսանողներին, Թանդիլյանն ասաց. «Մեր արտահայտած կարծիքներից կարող եք եզրակացնել, որ տարկետումը պետք չէ հանել, որ մենք էլ նույն դիրքորոշումն ենք սատարում»։



























