Երեկ գիշեր՝ Հայաստանի ժամանակով 23.30-ին Թուրքիայի Կոնիա քաղաքում տեղի է ունեցել 4.5 բալ հզորությամբ երկրաշարժ։ Իսկ առավոտյան նույն տեղում գրանցվել է արդեն 4.7 բալ մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Թուրքիայի Կոնիա քաղաքում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքով զոհեր չկան, սակայն մոտ 100 հոգի հիվանդանոց է տեղափոխվել։ Հիվանդանոց տեղափոխվածների մի մասը վիրավորներ են, իսկ մնացածը՝վախից եւ խուճապից ուշագնաց եղածներ։ Փողոցները լցվել են մարդկանցով, ովքեր, խուճապից եւ վախից մոլորված, չգիտեն ինչ անեն։
Ըստ Երկրաշարժերի հետազոտության ինստիտուտի տվյալների՝ բացի երեկոյան 23.30-ի եւ առավոտյան ժամը 7-ի երկրաշարժերից հետո Կոնիայի նահանգում տեղի են ունեցել 2.6 եւ 2.8 ուժգնությամբ եւս 6 ցնցումներ։



















