Մենք յուրաքանչյուր երկրի՝ ներառյալ Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ ենք անում ամբողջությամբ իրականացնել ՄԱԿ բանաձեւերը: Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ առեւտրի ոլորտում փոխհարաբերությունները, տեխնոլոգիաների փոխանակումը նվազեցնել: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հակամարտության է ձգտում, որ ուշադրությունը շեղի իր երկրի ներսում «ձախողումից», ասել է Թրամփը: Նա կրկնել է, որ Վաշինգթոնը Փհենյանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ:

Թրամփը շեշտել է, որ «Հյուսիսային Կորեան մի երկիր է, որը ինչպես պաշտամունք են կառավարում»: Նրա խոսքով՝ «այդ ռազմական պաշտամունքի կենտրոնում խելահեղ հավատն է առաջնորդի կոչման նկատմամբ որպես Կորեական թերակղզու նվաճումների եւ ստրկացված կորեացի ժողովրդի պաշտպան հայր»:

«Այս թերակղզում մենք տեսնում ենք պատմության լաբորատորիայում ողբերգական փորձարկման հետեւանքը»,- ասել է Թրամփը: Նա շեշտել է, որ Հարավային Կորեան բարգավաճող երկիր է, որն ընտրել է արդարությունն ու ազատությունը:

«Իսկ մյուս Կորեայում առաջնորդները քաղաքացիներին բանտարկում են բռնակալության, ֆաշիզմի եւ ճնշման ներքը: Այս փորձի արդյունքները պատրաստ են, եւ դրանք ամբողջովին համոզիչ են»,- հավելել է Թրամփը՝ նշելով, որ Հարավային Կորեայի ՀՆԱ-ն ավելի քան 40 անգամ գերազանցում է Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն:

Թրամփը հարավկորեացի խորհրդարանականներին հայտնել է, որ «մոտ 100 հազար հյուսիսկորեացիներ տառապում են «գուլագ»-ներում, զբաղվում հարկադիր աշխատանքով եւ շարունակ ենթարկվում են կտտանքների, քաղցի, բռնության եւ սպանվում են»:

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի բնակիչները գրեթե առանց վարձատրության են աշխատում, իսկ վերջերս «գրեթե ամբողջ աշխատող բնակչությանը հրամայել են անընդհատ 70 օր աշխատել կամ հանգստյան օրերի համար վճարել»: «Ընտանիքներն ապրում են ջրագիծ չունեցող տներում, իսկ էլեկտրականություն ունի կեսից պակասը…Շատերը շարունակում են քաղցից մահանալ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ «2012-13 թվականներին ռեժիմը մոտ 200 մլն դոլար է ծախսել կամ իր ժողովրդի կենսապայմանների բարելավման համար եղած փողի գրեթե կեսը՝ իր բռնապետներին փառաբանող ավելի շատ հոշակոթողներ ու արձաններ տեղադրելու համար»:

Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում արտասահմանցիներին առեւանգում են, որ նրանց ստիպեն օտար լեզուներ սովորեցնել «հյուսիսկորեացի լրտեսներին»: Նա հայտնել է, որ երկրում քրիստոնյաներին «խոշտանգում եւ մահապատժի են ենթարկում», որոնք բացահայտ են իրենց կրոնը դավանում:

«Հյուսիսային Կորեայում այնպիսի ահավոր վիճակ է, որ բնակիչները պաշտոնյաներին կաշառք են տալիս իրենց որպես ստրուկներ արտասահման ուղարկելու համար: Նրանք նախընտրում են ստրուկ լինել, քան Հյուսիսային Կորեայում ապրել»,- ասել է ԱՄՆ նախագահը: