Հյուսիսային Կորեայի իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք քանիցս արտահայտել ենք մեր վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում: Մենք համոզված ենք, որ սպառնալիքների եւ նույնիսկ վիրավորանքների փոխանակումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հարկավոր է նստել եւ պայմանավորվել»,- ասել է Լավրովը:

Նա հիշեցրել է «կրկնակի սառեցման» ռուս-չինական նախաձեռնության մասին՝ Փհենյանի հրթիռային եւ միջուկային փորձարկուների դադարեցում ու տարածաշրջանում զորավարժություններից ԱՄՆ-ի հրաժարում: